ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հետաձգել Իրանի քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։
«Եթե նախագահը հասկանա, որ համաձայնագիր է կնքվում, նա, հավանաբար, կհետաձգի։ Սակայն որոշումը միայն իրենն է», – նշել է աղբյուրը։ Մինչդեռ, Պենտագոնի անանուն պաշտոնյան կասկածանք է հայտնել ԱՄՆ ղեկավարության կողմից Իրանի հետ համաձայնագրի ժամկետը երկարաձգելու հնարավորության վերաբերյալ։
Axios-ի աղբյուրների համաձայն, ԱՄՆ նախագահը իր կաբինետի անդամներից ամենաագրեսիվ դիրքորոշումն ունի Իրանի հարցում։ Մինչդեռ, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, համոզված են, որ նա պետք է փորձի համաձայնության գալ Թեհրանի հետ, եթե հնարավոր է։ Պորտալի աղբյուրների համաձայն, Թեհրանի արձագանքը Վաշինգտոնի հրադադարի առաջարկին Սպիտակ տան կողմից ընկալվել է «ոչ թե որպես մերժում, այլ որպես բանակցային մանևր»։
News.am
