ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնել Է Իրանի հետ երկշաբաթյա հրադադար հաստատել ՝ հավելելով, որ Թեհրանը նույն կերպ կվարվի:
«Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ զրույցների արդյունքներով … ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել ռմբակոծություններն ու հարձակումը Իրանի վրա։ Դա կլինի երկկողմանի հրադադար», – գրել Է Թրամփը Truth Social սոցցանցում։
ԱՄՆ նախագահի հայտարարությունից այլ կետեր.
– Իրանի հետ հրադադարը երկկողմանի էլինելու։
– Թեհրանը, իբր, համաձայն է երաշխավորել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը։
– ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կենսունակ հիմք է հանդիսանում բանակցություններ վարելու համար։
– Երկու շաբաթվա ընթացքում Վաշինգտոնն ու Թեհրանը կպատրաստեն պայմանավորվածության վերջնական տարբերակը, որը խոստանում է հակամարտության մոտակա լուծում։
Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտնել էր, որ Թրամփին խնդրել է երկու շաբաթով երկարաձգել Իրանի հետ ԱՄՆ-ի համաձայնագրի կնքման ժամկետը: Նա նաև խնդրել Է Իրանին ՝ որպես բարի կամքի ժեստ, երկու շաբաթով բացել Հորմուզի նեղուցը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը հայտարարել է, որ Թրամփը ծանոթացել է Պակիստանի առաջարկին:
Իսրայելն իր հերթին համաձայնել է միանալ երկշաբաթյա հրադադարին, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։
«Իսրայելը երկշաբաթյա հրադադարի մի մասն է, որի մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Իրանին ուղղված իր վերջնագրից ընդամենը մեկուկես ժամ առաջ՝ կամ վերաբացել Հորմուզի նեղուցը, կամ բախվել քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված ուժեղացված ռազմական հարվածների հետ։ Իսրայելը նաև համաձայնել է դադարեցնել իր ռմբակոծման արշավը բանակցությունների ընթացքում»,- ասել է պաշտոնյան:
Sputnik Արմենիա
