Логотип

Թրամփը համաձայն է Իրանի հետ քննարկել պատժամիջոցների մեղմացումը

ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են Թեհրանի նկատմամբ սակագների և պատժամիջոցների մեղմացումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Միացյալ Նահանգները սերտորեն կհամագործակցի Իրանի հետ, որը, ինչպես մենք որոշել ենք, անցել է այնպիսի գործընթացով, ինչի շնորհիվ ռեժիմի շատ արդյունավետ փոփոխություններ կունենա», – «Truth Social» սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը:

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պայմանավորվածությունների 15 կետերից շատերն արդեն համաձայնեցված են: ԱՄՆ նախագահի խոսքով՝ պետությունները կաշխատեն միջուկային օբյեկտներից ուրանի պաշարը հանելու և դուրս բերելու ուղղությամբ, որպեսզի հեռացնեն թաղված «միջուկային ողջ փոշին»:

Այս գրառումից հետո Թրամփը կատարել է ևս մեկը՝ գրելով. «ԱՄՆ-ն անհապաղ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Իրանին զենք մատակարարող երկրների դեմ»:

Ապրիլի լույս 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին և հավաստիացրել, որ հրադադարը երկկողմանի է լինելու: Դրանից հետո Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համաձայնել է իրանական 10 կետից բաղկացած առաջարկին, և Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:

Sputnik Արմենիա