Логотип

Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի մասին. Պուտինն ինձ ասաց, թե չէր հավատում, որ ես այդ պատերազմը կկարգավորեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն անցկացված ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցին։

«Նախագահ Պուտինն ինձ ասաց. « Չէի հավատում, որ դուք կկարգավորեք այդ պատերազմը։ Ես 10 տարի փորձում էի կարգավորել այդ պատերազմը»»,- ասել է ԱՄՆ նախագահը։

«Հայաստան և Ադրբեջան։ Նրանք կռվել են երկար տարիներ։ Եվ վերջապես, ես երկու երկրրին հրավիրեցի իմ գրասենյակ։ Օվալաձև աշխատասենյակը գեղեցիկ է։ Այն հիմա շատ ավելի գեղեցիկ է, քան երբևէ։ Եվ նրանցից մեկն ասաց. «Ես 22 տարի եղել եմ Ադրբեջանի առաջնորդը։ 22 տարի ես սպանել եմ նրանց ժողովրդին»։ Իսկ մյուս պարոնը, երկուսն էլ շատ լավ տղաներ, ասաց. «Ես այստեղ եմ յոթ տարի, և յոթ տարի ես սպանել եմ նրանց ժողովրդին»։ Եվ նրանք ամեն ինչ սկսեցին նորից, ապա հայտնվեցին կողք կողքի։ Երբ մենք ավարտեցինք, նրանք արդեն գրկախառնվում էին միմյանց հետ»,- պատմել է ԱՄՆ նախագահը։

News.am