Միացյալ Նահանգները հայտարարել է 2027 թվականի ռազմական բյուջեի զգալի աճի մասին, որը տասնամյակի ընթացքում պաշտպանական ծախսերի ամենամեծ փոփոխությունն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Truth Social սոցիալական հարթակում։
Ըստ որոշման՝ այն ուղղված է երկրի պաշտպանունակության ամրապնդմանը և ժամանակակից զինված ուժերի կառուցմանը։
ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական հարթակում հաղորդագրություն է հրապարակել՝ հայտարարելով 2027 թվականի ռազմական բյուջեն 1 տրիլիոն դոլարից մինչև 1.5 տրիլիոն դոլար ավելացնելու իր որոշման մասին։
Հայտարարության մեջ ասվում է. «Սենատորների, ներկայացուցիչների, քարտուղարների և այլ քաղաքական առաջնորդների հետ երկար և դժվար բանակցություններից հետո ես որոշել եմ, որ մեր երկրի բարօրության համար, հատկապես այս շատ անհանգիստ և վտանգավոր ժամանակներում, մեր 2027 թվականի ռազմական բյուջեն պետք է կազմի 1.5 տրիլիոն դոլար, այլ ոչ թե 1 տրիլիոն դոլար»։
Նախագահի խոսքով՝ լրացուցիչ միջոցները թույլ կտան կառուցել այսպես կոչված «Երազանքի բանակը» և կապահովեն Միացյալ Նահանգների պաշտպանությունը ցանկացած սպառնալիքից։
Թրամփը շեշտեց, որ ծախսերի ավելացումը նպատակ ունի ամրապնդել ազգային անվտանգությունը և պահպանել Ամերիկայի գլոբալ առաջատարությունը. «Սա թույլ կտա Ամերիկային կառուցել «Երազանքի բանակը» և ապահովել Միացյալ Նահանգների անվտանգությունն ու պաշտպանությունը՝ «անկախ թշնամուց»»։
ԱՄՆ նախագահը նշեց, որ բյուջեի ավելացումը հնարավոր է դարձել այլ երկրների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի և նրանց կողմից ստացված բարձր եկամուտների շնորհիվ, ինչը թույլ է տալիս զգալի պաշտպանական ծախսեր կատարել՝ առանց վնասելու ներքին ծրագրերին։
News.am
