Логотип

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացմանը և «շատ շուտով կհեռանա»

ԱՄՆ–ն կավարտի գործողությունը Մերձավոր Արևելքում երկու-երեք շաբաթից։ Այս մասին Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես կասեի՝ երկու շաբաթվա ընթացքում, գուցե երեք», – ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նրա խոսքով` ԱՄՆ–ն չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացմանը և շատ շուտով կհեռանա։

Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանն այլևս երբեք չի կարողանա միջուկային զենք ստեղծել։ Վաշինգտոնը, նրա կարծիքով, հասել է Իսլամական Հանրապետությունում ռեժիմի փոփոխմանը, և այժմ այնտեղ իշխանության գլխում են «շատ ավելի քիչ արմատական ​​առաջնորդներ»։

Sputnik Արմենիա