Логотип

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով» կավարտվի

Չորեքշաբթի օրը Axios-ի հետ կարճ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով» կավարտվի, քանի որ «գործնականում ոչինչ չի մնացել հարվածելու»։

«Մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ… Ցանկացած պահի, երբ ես ուզենամ, այն կավարտվի»,- ասել է Թրամփը։ «Պատերազմը գերազանց է ընթանում։ Մենք շատ ավելի առաջ ենք ընկել ժամանակացույցից։ Մենք ավելի շատ վնաս ենք պատճառել, քան կարծում էինք, նույնիսկ սկզբնական վեցշաբաթյա ժամանակահատվածում»։

ԱՄՆ-ը նախագահը նշել է, որ Իրանի թշնամանքը տարածվում է ոչ միայն Իսրայելի և ԱՄՆ-ի, այլև Պարսից ծոցի երկրների վրա։ «Նրանք հարձակվել են ամբողջ Մերձավոր Արևելքի վրա։ Հիմա նրանք վճարում են իրենց պատճառած 47 տարվա մահվան և ավերածությունների համար։ Սա վրեժխնդրություն է։ Նրանք հեշտ չեն պրծնելու»,- ասել է Թրամփը։

Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները նշում են, որ մարտերի ժամկետի ավարտման վերաբերյալ առայժմ ներքին հրահանգ չի եղել։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը չորեքշաբթի հայտարարել է, որ պատերազմը կշարունակվի «առանց ժամանակային սահմանափակումների, այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, մինչև կհասնենք բոլոր նպատակներին»։ Իսրայելական և ամերիկյան աղբյուրները հաղորդում են Իրանի դեմ առնվազն երկու շաբաթյա հարվածների նախապատրաստման մասին։

Միացյալ Նահանգները երեքշաբթի հետախուզական տեղեկատվություն ստացավ, որ Իրանը սկսել է ականապատել համաշխարհային նավթի մատակարարման ամենակարևոր խցանման կետերից մեկը՝ Հորմուզի նեղուցը։ Ականների ճշգրիտ թիվը անհայտ է, սակայն գնահատականները ցույց են տալիս շատ փոքր թիվ։ Թրամփը Axios-ին հաստատել է, որ երեքշաբթի օրը ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են 16 ականապատ նավակ և խափանել Իրանի ծրագրերը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը տեսաուղերձում ասել է, որ ԱՄՆ ուժերի առաքելությունն է վերացնել Իրանի՝ նեղուցում ուժ ցուցադրելու և նավագնացությանը միջամտելու կարողությունը։ «ԱՄՆ ուժերը շարունակում են ավերիչ հարվածներ հասցնել իրանական ռեժիմին։ ԱՄՆ ռազմական կարողությունը աճում է, Իրանի ռազմական կարողությունը նվազում է»,- նշել է Քուփերը՝ հավելելով, որ Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները կտրուկ նվազել են։

News.am