ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Սպիտակ տանը հայտարարել է, որ պատրաստ է անցնել Ուկրաինայի հակամարտության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման երկրորդ փուլին, հայտնում է Reuters-ը։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հասկացրել էր, որ Վաշինգտոնը բաց է եվրոպական երկրների հետ համագործակցության համար՝ ռուսական նավթ գնող երկրների դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու նպատակով՝ փորձելով «փլուզել» ռուսաստանյան տնտեսությունը։
«Մենք պատրաստ ենք ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, սակայն մեզ անհրաժեշտ է, որ մեր եվրոպացի գործընկերները հետևեն մեզ», – ասել է Բեսենթը NBC News-ին տված հարցազրույցում։ «Այժմ մենք մրցավազքի դիտորդ ենք, թե որքան երկար կկարողանա դիմակայել ուկրաինական բանակը և որքան երկար կդիմակայի ռուսաստանյան տնտեսությունը։ Եվ եթե ԱՄՆ-ը և [Եվրոպական միությունը] կարողանան միջամտել, լրացուցիչ պատժամիջոցներ, լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթ գնող երկրների համար, ռուսաստանյան տնտեսությունը ամբողջությամբ կփլուզվի, և դա կհանգեցնի նրան, որ [ռուսաստանյան] նախագահ Վլադիմիր Պուտինը կնստի բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Բեսենթը։
News.am