ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռացրել է Թաքեր Կառլսոնին MAGA (Make America Great Again) ակումբից, այն բանից հետո, երբ ամերիկացի լրագրողը քննադատել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ կատարված ռազմական հարվածները։
Կառլսոնը Թրամփի՝ Իրանը գրոհելու որոշումն անվանել է «բացարձակապես զզվելի և հրեշավոր» և հայտարարել. «Սա Իսրայելի պատերազմն է։ Սա Միացյալ Նահանգների պատերազմը չէ։ Սա պատերազմ չէ, որը մղվում է Ամերիկայի ազգային անվտանգության շահերից ելնելով, և ոչ էլ մղվում է Միացյալ Նահանգներն ավելի անվտանգ կամ հարուստ դարձնելու համար։ Այս պատերազմն անգամ կապված չէ զանգվածային ոչնչացման զենքի, միջուկային զենքի հետ»։
Այս քննադատության ֆոնին Թրամփը քննադատել է Կառլսոնին։
«Թաքերը ճանապարհից շեղվել է։ Ես դա վաղուց գիտեի, և նա MAGA-ի կողմնակից չէ։ MAGA-ն փրկում է մեր երկիրը։ MAGA-ն մեր երկիրը կրկին մեծ է դարձնում։ MAGA-ն Ամերիկան է՝ առաջին հերթին։ Եվ Թաքերը բավականաչափ խելացի չէ դա հասկանալու համար»,- ասել է Թրամփը։
Նախագահի մեկնաբանություններից հետո Կառլսոնը The Independent պարբերականին ասել է. «Լինում են պահեր, երբ ինձ նյարդայնացնում է Թրամփը, և այժմ, անկասկած, այդ պահերն են»։ Բայց ես միշտ կսիրեմ նրան՝ անկախ նրանից, թե ինչ է նա ասում իմ մասին»։
News.am
