Логотип

Թրամփը մեկնաբանել է Իրանի հետ բանակցությունները և հայտարարել նոր հանդիպման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Օմանում Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող կարևոր բանակցությունները հաջող են անցել և կողմերը նորից կհանդիպեն հաջորդ շաբաթ, թեև հանդիպման մանրամասների մասին նա ոչինչ չի հայտնել, հաղորդում է NBC News-ը:

«Նրանք շատ լավ հանդիպում են ունեցել Իրանի բարձրաստիճան ներկայացուցչի հետ և մենք կտեսնենք, թե ինչով կավարտվի այս ամենը», – հայտարարել է Թրամփը՝ նշելով, որ այդ երկրին ոչ մի պարագայում թույլ չի տրվի միջուկային զենք ունենալ:

Նա հավելել է. «Մենք նորից կհանդիպենք հաջորդ շաբաթվա սկզբին. Իրանն ուզում է գործարք կնքել և դա ճիշտ է: Նրանք գիտեն, թե ինչ հետևանքների դա կհանգեցնի: Եթե նրանք գործարք չկնքեն, հետևանքները շատ լուրջ կլինեն: Այնպես որ, տեսնենք, թե ինչ կլինի»:

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչներն ուղղակիորեն չեն հանդիպել և դիրքորոշումներով փոխանակվել են օմանցի միջնորդների միջոցով, հայտնել է ամերիկացի պաշտոնյան:

News.am