Логотип

Թրամփը նոր մանրամասներ է հայտնել ամերիկացի օդաչուի փրկության մասին. նա ծանր վիրավոր է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել է Իրանի վրա խոցված F-15 կործանիչի ամերիկացի օդաչուի, սպայի փրկության գործողության նոր մանրամասներ։

Ըստ Թրամփի՝ օդաչուն ծանր վիրավորված է և փրկվել է «Իրանի լեռների խորքերում»։

«Իրանցի զինվորականները մանրակրկիտ որոնումներ էին իրականացնում, նրանք շատ էին և գնալով մոտենում էին։ Նա շատ հարգված գնդապետ է։ Նման գրոհները հազվադեպ են իրականացվում՝ «մարդկանց և սարքավորումների» համար վտանգի պատճառով։ Նման բան պարզապես չի լինում։ Երկրորդ գրոհն իրականացվել է առաջինից հետո, երբ մենք ցերեկը փրկեցինք օդաչուին, ինչը նույնպես անսովոր է՝ յոթ ժամ անցկացնելով Իրանի երկնքում։ Բոլոր ներկաների խիզախության և տաղանդի ՀԻԱՍՔԱՆՉ դրսևորում։ Երկուշաբթի ժամը 13:00-ին ես մամուլի ասուլիս կանցկացնեմ զինվորականների հետ Օվալաձև աշխատասենյակում։ Աստված օրհնի մեր մեծ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Նշենք, որ Իրանի ԻՀՊԿ-ն կտրականապես հերքում է օդաչուի փրկության մասին տեղեկությունը՝ հայտնելով նույնիսկ ձախողված գործողության ժամանակ խոցված երկու ռազմական ուղղաթիռի և երկու ռազմատրանսպորտային ինքնաթիռի մասին։

News.am