ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հանձնարարել է 5 օրով հետաձգել իրանական էլեկտրակայաններին ուղղվված հարվածները: Նա այդ մասին գրել է «Truth Social»–ում։
Թրամփը նշել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը վերջին երկու օրում շատ լավ և արդյունավետ բանակցություններ են անցկացրել, որոնք կշարունակվեն շաբաթվա ընթացքում:
«Հաճույքով տեղեկացնում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանը վերջին երկու օրվա ընթացքում շատ լավ և արդյունավետ բանակցություններ են անցկացրել Մերձավոր Արևելքում մեր ռազմական գործողությունների ամբողջական և համակողմանի կարգավորման շուրջ։ Ելնելով այս խորը, մանրամասն և կառուցողական բանակցությունների բնույթից և տոնայնությունից` ես պաշտպանության նախարարությանը հանձնարարել եմ 5 օրով հետաձգել իրանական էլեկտրակայաններին և էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված ցանկացած ռազմական հարված, մինչև ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջող ավարտը», – գրել է Թրամփը:
Sputnik Արմենիա
