Ես հենց նոր ավարտեցի իմ հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և այն շատ արդյունավետ էր: Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նախագահ Պուտինը շնորհավորեց ինձ և Միացյալ Նահանգներին մեծ նվաճման՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու կապակցությամբ, ինչը, ըստ նրա, դարավոր երազանք էր: Ես իսկապես հավատում եմ, որ Մերձավոր Արևելքում հաջողությունը կօգնի Ռուսաստանի/Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու մեր բանակցություններին»:
Նախագահ Պուտինը շնորհակալություն հայտնեց առաջին տիկին Մելանյային երեխաների խնդրի շուրջ իր ներգրավվածության համար: Նա շատ երախտապարտ էր և ասաց, որ դա այսուհետև ևս կշարունակվի: Մենք նաև շատ ժամանակ անցկացրինք Ուկրաինայի հետ պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարցեր քննարկելով:
Հեռախոսազրույցի ավարտին մենք պայմանավորեցինք հաջորդ շաբաթ մեր բարձր մակարդակի խորհրդականների հանդիպման մասին: Միացյալ Նահանգներում նախնական հանդիպումները կվարի պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մի քանի այլ անձանց հետ միասին, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ: Հանդիպման վայրը կորոշվի ավելի ուշ:
Այնուհետև նախագահ Պուտինը և ես կհանդիպենք համաձայնեցված վայրում՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպեսզի տեսնենք, թե կարո՞ղ ենք արդյոք վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս «անփառունակ» պատերազմին: Վաղը նախագահ Զելենսկին և ես կհանդիպենք Օվալաձև աշխատասենյակում՝ քննարկելու համար նախագահ Պուտինի հետ իմ զրույցը և շատ այլ հարցեր: Ըստ իս, այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել»,- նշել է ԱՄՆ նախագահը:
News.am