ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենին, ով հայտարարել էր, որ նախընտրում է կղզին մնալ Դանիայի կազմում, այլ ոչ թե հայտնվել ամերիկյան իրավասության ներքո, սպառնացել է լուրջ խնդրով։
«Դե, դա նրանց խնդիրն է։ Դա նրանց խնդիրն է։ Ես համաձայն չեմ նրա հետ։ Ես չգիտեմ, թե ով է նա։ Ես նրա մասին ոչինչ չգիտեմ, բայց սա նրա համար մեծ խնդիր է լինելու», – լրագրողներին ասել է Թրամփը, երբ նրան խնդրել են մեկնաբանել Գրենլանդիայի վարչապետի խոսքերը։
Մեկ օր առաջ Նիլսենը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է կղզու առաջնահերթությունները՝ նշելով, որ Գրենլանդիան իր ապագան տեսնում է Դանիայի կազմում, այլ ոչ թե ԱՄՆ վերահսկողության տակ։
News.am
