ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերանայում է ՆԱՏՕ-ի հետ կապված ամեն ինչ, ներառյալ՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու եվրոպական ջանքերին աջակցությունը։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ազգին ուղղված իր ուղերձում կբարձրացնի ՆԱՏՕ-ի նկատմամբ իր հակակրանքի թեման։
«Կարծում եմ՝ հիմա միանգամայն պարզ է, որ նախագահ Թրամփը գնահատում և վերագնահատում է ամեն ինչ՝ լինի դա մեր մասնակցությունը ՆԱՏՕ-ին, մեր աջակցությունը Եվրոպայի ջանքերին Ուկրաինայի հարցով, թե Միացյալ Նահանգների ցանկացած այլ գործողություն»,-ասել է Ուիթաքերը «Newsmax» հեռուստաալիքին։
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ Վաշինգտոնն այլևս Կիևին սպառազինություն չի փոխանցում ամերիկյան միջոցների հաշվին, այլ վաճառում է ՆԱՏՕ-ի երկրներին, որոնք այնուհետև դրանք ուղարկում են Ուկրաինա։
Ռուսաստանը համարում է, որ Ուկրաինային սպառազինության մատակարարումները խոչընդոտում են կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներգրավում են հակամարտության մեջ և «կրակի հետ խաղ» են։ Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինան զենքով «լցնելը» չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։
Sputnik Արմենիա
