Логотип

Թրամփի հատուկ ներկայացուցիչ․ Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնաբանել է խաղաղ բանակցությունների ընթացքը «ուկրաինական նախաճաշի» ժամանակ։ Միջոցառումը տեղի է ունեցել Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում և կազմակերպվել է գործարար Վիկտոր Պինչուկի հիմնադրամի կողմից:

«Կարծում եմ՝ մեզ մնացել է մեկ հարց», – ասաց Ուիթքոֆը՝ չմանրամասնելով, թե դա ինչ է եղել։

Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ լավատես է և հետևաբար, Դավոսից կմեկնի Մոսկվա, հաղորդում է BBC-ն։

Ուիթքոֆի խոսքով՝ Դավոսում ուկրաինական թիմի հետ նա քննարկել է նաև Ուկրաինայի ապագա տնտեսական հեռանկարները, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի՝ երկիրը անմաքս առևտրի գոտի դարձնելու գաղափարը։

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում զրույցի գլխավոր թեմաներից մեկը դարձել են տնտեսական զարգացումը և հետպատերազմյան վերականգնումը։

News.am