Логотип

Թրամփն ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես վերանվանել է «Պատերազմի նախարարության»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով Պաշտպանության նախարարությունը վերանվանվում է «Պատերազմի նախարարություն», հաղորդում է CNN-ը։

«Ըստ իս՝ սա շատ ավելի համապատասխան անվանում է, հատկապես աշխարհում ստեղծված իրավիճակի լույսի ներքո։ Մենք ունենք աշխարհի ամենահզոր բանակը»,- հրամանագիրը ստորագրելուց առաջ հայտարարել է Թրամփը։

Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հավելել է, որ սա «սոսկ վերանվանում չէ, այլ վերականգնում»։

Նա նշել է, որ երկրի զինված ուժերը «կանցնեն հարձակման, այլ ոչ թե միայն պաշտպանության», և, ինչպես ենթադրում է անվանափոխությունը, երկիրը «կպատրաստի մարտիկներ, այլ ոչ թե միայն պաշտպաններ»։

News.am