Логотип

Թրամփ․ ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններում ՆԱՏՕ-ի և դաշնակիցների օգնության կարիքը չունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ շարունակվող հակամարտության ֆոնին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի և այլ դաշնակիցների, այդ թվում՝ Ավստրալիայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից օգնության անհրաժեշտություն չկա։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«ՆԱՏՕ-ի մեր «դաշնակիցների» մեծ մասը տեղեկացրել է Միացյալ Նահանգներին, որ չի ցանկանում մասնակցել Մերձավոր Արևելքում Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր ռազմական գործողությանը… Մենք այլևս «կարիք չունենք» և չենք ցանկանում ՆԱՏՕ-ի երկրների օգնությունը, այն մեզ երբեք պետք չի եղել։ Նույնը վերաբերում է Ճապոնիային, Ավստրալիային կամ Հարավային Կորեային», – «Truth Social» սոցցանցում գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 14-ին Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մեծ Բրիտանիային և այլ երկրներին կոչ էր արել նավագնացության անվտանգությունը վերականգնելու համար նավեր ուղարկել Հորմուզի նեղուց:

Մարտի 16-ին նա հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստակամություն է հայտնել օգնել Վաշինգտոնին Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում՝ ազատ նավագնացություն ապահովելու համար: Սակայն արդեն հաջորդ օրը Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը Իրանի հետ հակամարտության կողմ չէ և չի ծրագրում մասնակցել Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը։

Sputnik Արմենիա