ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNN-ին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շատ շուտով կբացվի», հավելելով, որ այս կարևորագույն նավագնացության երթուղին կցանկանար տեսնել ԱՄՆ-ի և Իրանի համատեղ վերահսկողության տակ։
«Նեղուցը շատ շուտով կբացվի», եթե Իրանի հետ բանակցությունները շարունակվեն սովորականի պես։ «Վերահսկողությունը կլինի համատեղ։ Եվ տեղի կունենա շատ էական ռեժիմի փոփոխություն։ Ռեժիմի փոփոխությունը տեղի է ունենում ավտոմատ կերպով»,- նշել է նա։
News.am
