Մենք պատրաստվում ենք մեր ժառանգությանն արժանի ապագա ստեղծել, պատրաստվում ենք ստեղծել ժառանգություն, որով այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդները կարող են հպարտանալ, ըստ Fox News-ի՝ Իսրայելի խորհրդարանում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Բարեկամության, համագործակցության և առևտրի նոր կապերը կկապեն Թել Ավիվը Դուբայի, Հայֆան՝ Բեյրութի, Երուսաղեմը՝ Դամասկոսի, Իսրայելը՝ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիան՝ Կատարի, Հնդկաստանը՝ Պակիստանի, Ինդոնեզիան՝ Իրաքի, Սիրիան՝ Բահրեյնի, Թուրքիան՝ Հորդանանի, Արաբական միացյալ Էմիրությունները՝ Օմանի և Հայաստանը՝ Ադրբեջանի հետ. ևս մեկ պատերազմ, որը ես կանգնեցրի»,- նշել է Թրամփը։
News.am