ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ Տանը ելույթի ժամանակ մեկնաբանել է Կուբայի շուրջ իրավիճակը։
«Առաջին հերթին մենք ցանկանում ենք ավարտել այս գործընթացը (նշվում է Իրանի դեմ ռազմական արշավը — խմբ.), բայց սա պարզապես ժամանակի հարց է», – Կուբայի մասին ասել է նա։
Թրամփի խոսքով՝ մարդիկ «պատրաստվում են վերադառնալ Կուբա»։
«Հուսով եմ՝ ոչ այն պատճառով, որ այնտեղ մնան… Մենք չենք ցանկանում այն դարձնել այնքան հաճելի, որ դուք այնտեղ մնաք։ Բայց որոշ մարդիկ, հավանաբար, իսկապես ցանկանում են մնալ։ Նրանք շատ են սիրում Կուբան», – հավելել է ԱՄՆ նախագահը։
News.am
