Логотип

Թրամփ․ Իրանի հետ բանակցություններում ԱՄՆ-ն կներկայացնեն Ուիտկոֆը և Քուշները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները կանցկացվեն հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների մասնակցությամբ, իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությունը հարցականի տակ է։ Այս մասին նա ասել է New York Post-ին տված հարցազրույցում։

«Մեր կողմից կլինեն Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները։ Ջեյ Դին` գուցե, չգիտեմ։ Դա անվտանգության հարց է», – ասել է նա։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ բանակցությունները տեղի կունենան Պակիստանում և «շատ շուտով»։

Sputnik Արմենիա