Логотип

Թրամփ․ Նիկոլաս Մադուրոյի օրերը «հաշված» են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրերը «հաշված են»։

Միաժամանակ, այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պատերազմ կսկսի Վենեսուելայի հետ, Թրամփը նշել է, որ կասկածում է դրանում։ «Ես կասկածում եմ դրանում, չեմ կարծում։ Բայց նրանք շատ վատ են վարվում մեր հետ, խնդիրը միայն թմրանյութերը չեն, նրանք իրենց բանտերից և հոգեբուժական հաստատություններից մեր երկիր են բաց թողել հարյուր հազարավոր անցանկալի մարդկանց»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդը CBS հեռուստաալիքով հեռարձակվող «60 րոպե» ծրագրում։

Սպիտակ տան ղեկավարը չի ցանկացել ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք Վենեսուելայի խնդիրը թմրանյութերն են, թե Մադուրոյի հեռացումը, սակայն «Մադուրոյի օրերը հաշվվա՞ծ են» ճշգրտող հարցին նա ասել է. «Այո, կարելի է այդպես ասել»։

Նախագահը պատասխանեց նաև Վենեսուելայի տարածքում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական հարվածի վերաբերյալ հարցին։ «Ճի՞շտ է դա, թե ոչ, ես հակված չեմ ձեզ ասել այդ մասին։ Նման բաներ ես չեմ քննարկում լրագրողների հետ», – հայտարարել է ամերիկացի նախագահը։

News.am