Логотип

Թրամփ․ Ուկրաինայի շուրջ հակամարտությունն այլևս չի սպառնում երրորդ համաշխարհային դառնալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ հակամարտությունն այլևս չի սպառնում վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի:

«Սա պատերազմ է, որը կարող էր վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ Կարծում եմ՝ հիմա մենք այդ իրավիճակում չենք հայտնվի։ Բայց ամեն ինչ գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ»,-ասել է Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը «շատ հիասթափված է» այն փաստից, որ ուկրաինական հակամարտությունը շարունակում է չկարգավորված մնալ։

Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ «լավ նորություններ» է ակնկալում Ուկրաինայում խաղաղ կարգավորման համատեքստում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր Պուտինի և Զելենսկու հանդիպման նախապատրաստման մասին, որից հետո կարող է տեղի ունենալ նաև նրա մասնակցությամբ եռակողմ հանդիպում: Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Թրամփը հանդես են եկել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների շարունակման օգտին: Այդ կապակցությամբ, մասնավորապես, քննարկվել է այն գաղափարը, որ պետք է ուսումնասիրել ուկրաինական և ռուսական կողմերի ներկայացուցիչների մակարդակի բարձրացման հնարավորությունը։

Sputnik Արմենիա