Логотип

Թրամփ․ Սպիտակ տանը Փաշինյանն ու Ալիևը հեռու էին նստած, հետո մոտեցել են իրար և գրկախառնվել

ԱՄՆ նախագահը Հարավային Կորեայում կրկին խոսել է Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման մասին:

«Նրանց միջև հակամարտությունը տևել է 38 տարի: Անգամ Պուտինն էր հիացմունք հայտնել և ասել և ասել, որ նրանք չէին կարողանում լուծել այդ հակամարտությունը: Սպիտակ տանը նրանք հեռու էին նստած, սակայն հանդիպման ընթացքում կամաց-կամաց մոտեցել են իրար և անգամ գրկախառնվել», – ասել է Թրամփը:

Երեկ ԱՄՆ նախագահը Ադրբեջան-Հայաստան հակամարտության կարգավորման մասին հիշատակել է նաև Ճապոնիայում՝ ԱՄՆ ռազմաբազայում իր ելույթի ժամանակ:

Tert.am