Կուբան այլևս ոչ նավթ կստանա, ոչ էլ փող, Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ըստ նրա, տարիներ շարունակ Կուբան ապրել է «Վենեսուելայից ստացվող մեծածավալ նավթի և փողի հաշվին»։
«Իր հերթին Կուբան «անվտանգության ծառայություններ» էր մատուցում վենեսուելացի վերջին երկու բռնապետերին, ԲԱՅՑ ԱՅԼԵՎՍ Ո՛Չ։ Այդ կուբացիների մեծ մասը զոհվել է անցյալ շաբաթ ԱՄՆ հարձակման հետևանքով, և Վենեսուելան այլևս կարիք չունի պաշտպանվելու այն հանցագործներից ու շորթողներից, որոնք այդքան տարի նրանց պատանդ էին պահում։ Վենեսուելան այժմ պաշտպանում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, որն ունի աշխարհի ամենահզոր զինված ուժերը (ներկա դրությամբ), և մենք կպաշտպանենք նրանց»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Վերջում նա նշել է, որ Կուբային խստորեն հորդորում է գործարք կնքել, «քանի դեռ շատ ուշ չէ»։
News.am
