Логотип

Ժամանակն է ցույց տալ ուժ, ոչ թե թուլություն․ «Մեր ձևով» շարժումը՝ ՀՀ պաշտպանական բյուջեի կրճատման մասին

«Մեր ձևով» շարժումն անդրադարձել է ՀՀ պաշտպանական բյուջեի կրճատմանը, մատնանշել Ադրբեջանի պաշտպանական ծախսերը և շեշտել, որ ժամանակն է ցույց տալ ուժ, ոչ թե թուլություն:

 «Մինչև մեր երկրի վարչապետը կրճատեց պաշտպանական բյուջեն 15%-ով, այսօր պարզվեց, որ Ադրբեջանն ավելացնում է իր պաշտպանական բյուջեն՝ ծախսերի 21%-ն ուղղելով պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը՝ ավելի քան 5 մլրդ դոլար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է՝ որքան ՀՀ-ն թուլանա, հարևաններն այնքան կուժեղանան։

«Թուլությունը բերում է պատերազմ, միայն ուժը կարող է բերել խաղաղություն»,- հավելել են «Մեր ձևով»-ից։

Հոկտեմբերին կառավարության հավանությանն արժանացած բյուջեի նախագծի համաձայն՝ 2026 թվականին պաշտպանական բյուջեն կկրճատվի մոտ 18%-ով և կկազմի 563 մլրդ դրամ (մոտ 1,5 մլրդ դոլար), մինչդեռ 2025 թվականին ռազմական ծախսերի համար նախատեսված էր 664,6 մլրդ դրամ (ավելի քան 1,7 մլրդ դոլար)։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն, հայտարարել էր, որ երկիրը «մեծացնում է ռազմական հզորությունը»։ Ադրբեջանի իշխանությունները բյուջեի 21%-ը կուղղեն պաշտպանությանը և ազգային անվտանգությանը։ 2026 թվականի բյուջեի նախագծում երկրի կառավարությունը ռազմական ծախսեր է նախատեսել 5,12 մլրդ դոլարի մակարդակում։

Armenia Today