Логотип

Ժաննա Անդրեասյանը խուսափեց պատասխանել Օպերայի թատրոնի փոխտնօրենի վարքագծի մասին հարցից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը չցանկացավ մեկնաբանել փաստը, որ օրեր առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Վրեժ Դուրգարյանի պահվածքը, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բարձրացել էր 106-րդ կաթողիկոսի շիրմաքարի վրա և ցուցարարներին ձեռքով ուղղորդում էր ներխուժել Մայր տաճար։

«Մենք, կարծես, կոնկրետ առիթով ենք հավաքվել և ասուլիսը կոնկրետ թեմատիկա ունի, և խնդրեմ մնանք այդ թեմատիկայի մեջ։ Մենք բազում առիթներ ունենք միասին շփվելու, առաջարկում եմ այսօրվա ասուլիսը տանել մեկ թեմատիկայի մեջ»,–ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ Վրեժ Դուրգարյանը դեկտեմբերի 18-ին, ըստ համացանցում տարածված տեսագրության, բարձրացել էր Մայր Աթոռում շիրիմի վրա ու ցուցարարներին ձեռքով ուղղորդում էր Մայր տաճար ներխուժել:

Իսկ երբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանից «Առավոտ»–ը մեկնաբանություն էր խնդրել, վերջինս ասել էր, որ Մայր Աթոռում շիրիմի վրա բարձրացած իր եղբայրը օդափոխվելու համար էր վերև բարձրացել։

Հիշեցնենք նաև, որ Վրեժ Դուրգարյանը Կարեն Դուրգարյանի հորեղբոր որդին է:

News.am