Логотип

Ի՞նչ են դրդել Փաշինյանին արտաքին տերերը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը, ըստ իշխանական աղբյուրների, ծրագրվել է Արևմուտքի դրդմամբ, որտեղից Փաշինյանին պարտադրում են օր առաջ լուծում տալ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցին։

Սրանով է պայմանավորված, որ հանդիպումը նախաձեռնվել է Փաշինյանի խնդրանքով, ինչի մասին նա խոստովանեց վերջին բրիֆինգում։ Այն բանից հետո, երբ ՌԴ-ից կոշտ արձագանքեցին երկաթուղու հետ կապված ՀՀ իշխանությունների մտադրություններին՝ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ չի բանակցում, Փաշինյանին արտաքին տերերը դրդեցին մեկնել Մոսկվա և լուծում տալ խնդրին։

Հիշեցնենք, որ Փաշինյանը մարտի 26-ին հայտնել էր, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ։ Թե ինչ բանակցություններ են ընթացել Պուտինի և Փաշինյանի միջև, առայժմ հայտնի չէ։

Verelq.am