Логотип

Ի՞ՆՉ ՈՒԺԵՐ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ

Իրանի հետ կրկին թեժացող հակամարտությամբ պայմանավորված՝ ԱՄՆ-ը զգալի ուժեր է տեղակայում Մերձավոր Արևելքում։ CENTCOM-ը (կենտրոնական հրամանատարությունը) հաղորդում է, որ ժամանել են (կամ մինչ վաղը կժամանեն).

Ծովային արձակման «Տոմահավկ» թևավոր հրթիռակիրներ (Էսմինեցներ) Mitcher-ը, McFaul-ը, Oscar Oustin-ը, Roosevelt-ը, Bulkley-ը, Paul Ignatius-ը, South Dakota-ն և Georgia-ն (հարվածային):

Ճանապարհին են 358 հատ Tomahawk տիպի հրթիռներ և Lincoln ավիակիր հարվածային խումբը՝ ընդհանուր առմամբ 454 հրթիռներով:

Abraham Lincoln ավիակիր հարվածային խումբն իր՝ Mitcher, McFaul, Oscar Austin, Roosevelt, Bulkley, Paul Ignatius, South Dakota և Georgia կործանիչներով:

Ավիակիր նավատորմի ապահովման (աջակցման) խումբն իր «Ֆրենկ Այ. Փիթերսեն», «Սփրուանս», «Մայքլ Մերֆի» պաշտպանիչ նավերով, ինչպես նաև թվով 9 կործանիչ ավիացիոն էսկադրիլիաներով:

Դեպի Իրանի հարակից ջրեր են շտապում և բացազատվում նաև տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի Mount Whitney, Lewis B. Puller, Canberra, Santa Barbara ականակիր ռազմանավերը: Նրանց են միացել Carl Brashear, Henry J. Kaiser, Bruce S. Heezen և Marie Tharp մատակարարման-ապահովման նավերը:

Մերձավորարևելյան արշավախմբի մեջ ընդգրկված են ԱՄՆ ռազմաօդային ուժերի՝ տարածաշրջանում տեղակայված F-35-ի 2 հատ էսկադրիլիա, F-15E -ի 3 հատ էսկադրիլիա, F-16-ի 1 հատ էսկադրիլիա և A-10-ի 1 հատ էսկադրիլիա:

Հետախուզական, աջակցության և լոգիստիկ ինքնաթիռներից ԱՄՆ ուժերի կազմում են P-8A Poseidon պարեկային ինքնաթիռները, C-17A Globemaster և KC-130J տիպի ռազմա-տրանսպորտային ինքնաթիռները, KC-135 Stratotanker և KC-46A Pegasus ռազմավարական տանկերները, ինչպեսնաև MQ-4C Triton տիպի երկարատև թռչող ԱԹՍ-ները:

ԱՄՆ ափամերձ պահպանության «Չարլզ Մալթրոփ» (WPC-1141), «Ռոբերտ Գոլդման» (WPC-1142), «Գլեն Հարիս» (WPC-1143), «Էմլեն Թանել» (WPC-1144), «Ջոն Շոյերման» (WPC-1146) և «Քլարենս Սաթֆին կրտսեր» (WPC-1147) պարեկային նավերը:

Թեկուզև նախագահ Թրամփը հայտարարել էր, որ հույս ունի խուսափել Իրանի դեմ ուժի կիրառումից, այնուամենայնիվ պետք է ամեն ինչով (այդ թվում՝ հատկապես փախստականների հարցերով) պատրաստ լինել մեր շուրջը հասունացող ռազմական գործողություններին:

Այն կարող է սկսվել ցանկացած պահի:

Հ.Գ. ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար Բրեդ Կուպերն այսօր ժամանում է Թել Ավիվ՝ ՑԱՀԱԼ-ի հրամանատարության հետ քննարկելու անվտանգային և համագործակցության հարցերը: Իսկ ֆրանսիական Air France-ը և նիդեռլանդական KLM-ն առաջիկա օրերի համար չեղարկում են դեպի Թել Ավիվ իրենց չվերթները:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ