Логотип

Ի՞նչ վիճակում են Երևանի Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունից տուժածները. մանրամասներ

Ամիրյան փողոցում սեպտեմբերի 2–ին մեքենայի պայթյունից տուտուժածներից մեկը, որի վիճակը ծայրահեղ ծանր էր, տեղափոխվել է բաժանմունք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Վիճակը հիմա միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում։ Մյուս 2-ի վիճակը բավարար է, դուրս են գրվել»,– հայտնեցին կառույցից։

Հիշեցնենք` երեկ` 14։40-ի սահմաններում, Երևանի Ամիրյան փողոցում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել են նաև հարակից ավտոմեքենաներ։ 3 քաղաքացի հոսպիտալացվել է։