Եկեղեցու հոգևոր հայրերը վտանգ չեն ներկայացնում, անհրաժեշտությունից ելնելով ենք ճանապարհը երկու մասի բաժանել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18–ին, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը՝ ի պատասխան NEWS.am–ի հարցի, թե ինչու են այսքան մեծ թվով ոստիկաններ բերել Մայր աթոռի տարածք։
«Սա անհրաժեշտություն է հասարակական կարգ ապահովելու համար։ Հարգելի լրագրողներ, եթե ուզում եք ձեր հարցերին պատասխանեմ, թույլ տվեք վերջացնեմ, կմոտենամ, բոլոր հարցերին սպառիչ կպատասխանեմ»,–ասաց նաև չպատասխանեց լրագրողների հարցերին։
