Логотип

Իլոն Մասկի ընկերությունը Wikipedia-ի մրցակից է գործարկել

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին պատկանող xAI արհեստական ​​բանականության ընկերությունը Wikipedia առցանց հանրագիտարանին Grokipedia անվանումով այլընտրանքային ռեսուրս է գործարկել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռեսուրսն այժմ ավելի քան885,2 հազար հոդված է պարունակում։ Grokipedia-ի գլխավոր էջում կա որոնման դաշտ, որտեղ օգտատերերը կարող են մուտքագրել իրենց հարցումները։

Սեպտեմբերի սկզբին Մասկը աջակցեց Wikipedia–ի ֆինանսավորումը դադարեցնելու կոչերին ռեսուրսում հայտնված այն պնդման պատճառով, որ պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքը «սպիտակ ազգայնական» էր։

Սեպտեմբերի վերջին Մասկը հայտարարեց, որ xAI-ն կվերաշարադրի Wikipedia–ն: Ավելի ուշ նա ավելացրեց, որ xAI-ն, որը զբաղվում է Grok արհեստական ​​բանականության մշակմամբ, այսպես կոչված Grokipedia կստեղծի։

xAI-ն զբաղվում է Grok արհեստական ​​բանականության ստեղծմամբ, որը ներկայացվել է 2023 թվականի նոյեմբերին։ 2024 թվականի մարտին xAI-ն բացեց Grok-ի նախնական կոդը։

Sputnik Արմենիա