Իրանը Իսրայելի վրա հարձակումների նոր, 22-րդ ալիք է սկսվել՝ օգտագործելով տարբեր բալիստիկ հրթիռներ, այդ թվում՝ նորագույն գերծանր «Խորամշահր-4»-ը և գերձայնային «Ֆաթթահը»։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«Սկսվել է «Ճշմարիտ խոստում-4» գործողության 22-րդ ալիքը՝ մեծ թվով հրթիռների օգտագործմամբ` «Խորամշահր-4», «Խեյբար» և «Ֆաթթահ» (հարվածների համար – խմբ.) ուղիղ օկուպացված տարածքների սրտին», – ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ Իրանն առաջին անգամ «Խորամշահր-4» հրթիռի կիրառման մասին հայտնել էր մարտի 5-ին։
Sputnik Արմենիա
