Իրանը կպատասխանի ցանկացած սպառնալիքի բոլոր հասանելի միջոցներով, ԱՄՆ–ն դեռևս չի գիտակցում ողջ հնարավորությունները և կտեսնի դրանք մարտի դաշտում։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«Մենք վճռական ենք արձագանքելու ցանկացած սպառնալիքի նույն մակարդակով, որով մեզ զսպում են, ԱՄՆ–ն չգիտի մեր կարողությունները և կտեսնի դրանք մարտի դաշտում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Իրանի էլեկտրակայանների վրա հարձակման դեպքում ԻՀՊԿ-ն պատասխան հարվածներ կհասցնի ամերիկյան ռազմաբազաների գործունեությունն ապահովող տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքներին։
Sputnik Արմենիա
