Логотип

ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատար. Իրանը կարող է հարվածել «արժեքավոր» ամերիկյան թիրախներին

Իրանը կարող է հետագա հարվածներ հասցնել «արժեքավոր» ամերիկյան թիրախներին, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։

«ԱՄՆ ռադարների և լոգիստիկայի խափանումները, ինչպես նաև զոհերի թվի աճը շարունակվում են։ Հաշվի առնելով Իրանի գերիշխանությունը հետախուզական և հարվածային գործողություններում, ԱՄՆ-ն այլընտրանք չունի, քան նահանջել Իրանի սահմաններից։ Այս ցանկին շուտով կավելացվեն այլ արժեքավոր թիրախներ», – ասել է նա հայտարարության մեջ։

Գեներալը նաև մեջբերել է իրանական հետախուզության հաջողությունները՝ պնդելով, որ ոչնչացվել են ամերիկյան AWACS ինքնաթիռներ, տանկերներ և անգարներ։

News.am