Логотип

ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄԷ-ում ամերիկյան բազային հասցված հարվածի հետևանքով զոհված 37 ամերիկացի սպաների մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) պնդում է, թե ԱՄԷ-ում ամերիկյան զինվորականների հավաքատեղիին հասցված հարվածի հետևանքով առնվազն 37 սպա է զոհվել։

«Հետախուզական ճշգրիտ տվյալների համաձայն՝ ԱՄԷ-ում ամերիկացի սպաների գաղտնի հավաքատեղիի ուղղությամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի երեկվա հարձակման հետևանքով 37 մարդ է սպանվել, մեծ թվով զինվորականներ էլ վիրավորվել են ու տեղափոխվել քաղաքային հիվանդանոցներ»,- հայտարարությունից հատված է մեջբերում IRNA գործակալությունը։

News.am