Իրանի ԻՀՊԿ-ն սկսել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության 90-րդ ալիքի երրորդ փուլը՝ թիրախավորելով Բահրեյնում տեղակայված Amazon-ի համակարգչային կենտրոնը, հաղորդում է Press TV-ն։
ԻՀՊԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ սկսել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության 90-րդ ալիքը՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան արդյունաբերական թիրախները, դրանց թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի պողպատի և ալյումինի արդյունաբերությունները։
ԻՀՊԿ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել է, որ գործողության 90-րդ ալիքի երկրորդ փուլը թիրախավորել է նաև Թել Նոֆում, Պալմաչիմում և Բեն Գուրիոնում տեղակայված իսրայելական ավիաբազաները, ինչպես նաև Թել Ավիվում, Հայֆայում, Էյլաթի, Նեգևի և Բեեր Շեբայի ռազմական հավաքատեղիները: Քուվեյթի Ահմադ ալ-Ջաբերի և Ալի ալ-Սալեմի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի ալ-Խարջի ամերիկյան ռազմաբազաները նույնպես հարված են ստացել բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով:
News.am
