Логотип

ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի բնակիչներին հորդորել է լքել ամերիկյան զորքերի տեղակայման վայրերը

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին լքել ԱՄՆ զորքի տեղակայման վայրերը։ Հայտարարության տեքստը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը։

«Լքե՛ք ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը, որպեսզի ձեզ վնաս չհասցվի», – ասվում է հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն նշել է, որ ԱՄՆ զինվորականները անողոքաբար սպանում են Իրանի խաղաղ բնակչությանը, և իրենք մտադիր են գտնել և վերացնել ամերիկյան զինվորականներին, որոնք քաղաքացիական օբյեկտներն օգտագործում են որպես վահան։

Sputnik Արմենիա