ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի հասցրած հարվածի հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզության պետ Մաջիդ Խադեմին։ Այս մասին հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։
«ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության ղեկավար Մաջիդ Խադեմին զոհվել է այսօր առավոտյան՝ ամերիկա-սիոնիստական հարձակման հետևանքով»,- ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է Fars գործակալությունը։
News.am
