Логотип

Իմ վրդովմունքն է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ամստերդամը՝ Սրբազանի ձերբակալության մասին

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարություն է տարածել Արշակ Սրբազանի ձերբակալության վերաբերյալ։

«Ես արժանացել եմ Քրիստոսի այս ծառային անձամբ հանդիպելու պատվին։

Իմ վրդովմունքն է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը, որը հավատացյալներին պաշտպանելու փոխարեն՝ ձերբակալում է համայնքի առաջնորդներին՝ իր փոքրոգության, անապահովության զգացումի և ժողովրդի կամքից ունեցած վախի պատճառով։

Թող Աստված զորություն պարգևի Արշակ սրբազանին»,– գրել է հայտնի փաստաբանը սոցցանցերում։

News.am