Логотип

Ինչու են ուժայինները մտել Էջմիածնի քիմիկների զորամաս. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի արձագանքը

Ուժայինները Էջմիածնի քիմիկների զորամաս են մտել առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդման հիման վրա։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեից։

«Առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել»,– ասաց կոմիտեից` նշելով, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկություն կտրվի։

Հիշեցնենք` «Հրապարակ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մտել է Էջմիածնի քիմիկների զորամաս, կան բերման ենթարկվածներ, այդ թվում` բարձրաստիճան զինվորականներ։