Логотип

Ինչպե՞ս կարելի է ապրել 62 հազար դրամ աշխատավարձով. ԱԺ-ում ընթերցեցին գինեկոլոգի նամակը

«Հարգելի նախարար, ինչպե՞ս կարելի է ապրել 62 հազար դրամ աշխատավարձով։ Մանկաբարձ գինեկոլոգ եմ, ունեմ 35 տարվա աշխատանքային ստաժ; Ապահովագրություն հետո ունեցել եմ աշխատավարձի նվազում»,-ԱԺ-ում ընթացող քննարկման ժամանակ նամակն ընթերցեց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։

Նա խոստովանեց, որ այլ ելույթ էր պատրաստել՝ թվերով ու հաշվարկներով, սակայն Առողջապահության նախարարության ներկայացուցիչների բացակայության պայմաններում դրանք հրապարակեն անիմստ է, քանի որ չկա կոնստրուկտիվ քննարկման հնարավորություն։

Նա շարունակեց ընթերցել ՔՊ-ական նախարար Անահիտ Ավանեսյանին հասցեագրված այլ նամականեր ևս.

«Տիկին Ավանեսյան, ես մանկաբարձուհի եմ, աշխատում եմ պոլիկլինիկայում, դեռ չեմ ստացել աշխատավարձ»։

«Առանց այդ էլ ստանում էինք բժշկի համար խայտառակ ցածր աշխատավարձ՝ 135 հազար դրամ, որոշեցիք, որ դա էլ է շատ; Ապահովաագրությունը լավ բան է, բայց ոչ բժշկի հաշվին»։

«Տիկին Ավանեսյան, վերանայեք առաջնային օղակի հատկապես մանկաբարձուհիների աշխատավարձը, 55 հազար դրա՞մ, այդպիսի գումար ո՞նց կարելիէ վճարել»։

Անուշ Պողոսյանը մանրամասնեց, որ այս ու այլ մեկնաբանություններ բուժաշխատողները թողել են Անահիտ ավանեսյանի գրառման ներքո։

«Անահիտ Ավանեսյանն ասում է, որ քննարկման համար բաց է, սակայն ինչպես տեսնում եք, ոչ ինքը, ոչ տեղակալները, ոչ էլ հիմնադրամի ներկայացուցիչներն այստեղ չեն; Դա վկայում է մի բանի մասին, ասելիք չունեն, չունեն բացատրություն, թե ինչու են բուժաշխատողները ցածր ստանում»,-ասաց Ա. Պողոսյանը։

Panorama.am