Логотип

Ինչպես կվերահսկվեն անձնական տվյալները Հայաստանի ազգային բազայում. պարզաբանում է մասնագետը

Հայաստանի քաղաքացիները կկարողանան լիովին վերահսկել իրենց անձնական տվյալների հասանելիությունը ստեղծվող անձնական տեղեկությունների ազգային բազայում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Թվային համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը՝ ելույթ ունենալով Երևանում անցկացվող ֆինանսական ՊԼԱՍ-համաժողովում։

Սկզբում քաղաքացիները համաձայնություն կտան, որ Ներքին գործերի նախարարությունը հասանելիություն ունենա իրենց տվյալներին, ինչից հետո նրանք կկարողանան տեսնել, թե որ պետական գերատեսչությունն է օգտվել այդ տվյալներից և երբ:

«Եթե, օրինակ, ոստիկանությունը ստուգի իմ մեքենայի համարը ճանապարհով ընթանալու պահին, ես այդ մասին կիմանամ»,-հայտարարել է Երիցյանը:

Քաղաքացիները կարող են նաև սահմանափակել հասանելիությունը մասնավոր հաստատությունների, օրինակ՝ բժշկական կենտրոնների համար։

«Հիվանդանոցները նույնպես պետք է ծառայությունների մատուցումը ձևակերպեն էլեկտրոնային ռեժիմով, սակայն հնարավոր կլինի սահմանել այնպիսի ռեժիմ, որի դեպքում նրանք ձեր տվյալներին հասանելիություն կստանան ոչ թե մշտապես, այլ միայն այն ընթացքում, երբ դուք գտնվում եք նրանց տարածքում»,-հայտարարել է Երիցյանը:

Հիշեցնենք, որ տեղեկատվական համակարգերի գործակալությունն իրականացնում է պետական էլեկտրոնային ծառայությունների պորտալի և պետական գերատեսչությունների տվյալների միասնական բազայի նախագիծը: Գործակալությունը գործում է որպես հիմնադրամ, որի կառավարման խորհուրդը նշանակում է Կենտրոնական բանկը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

ՊԼԱՍ-ֆորումն անցկացնում է ռուսական Plus Group ընկերությունը, նմանատիպ ֆորումներ անցկացվում են նաև ԱՊՀ մի շարք այլ երկրներում:

Sputnik Արմենիա