Ընդամենը 16 %–ից մի փոքր ավել ձայն, բայց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքական ուժերի վարկանիշում առաջատար է։ «Գելափ Ինթերնեշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց նոյեմբերի 27–ից դեկտեմբերի 5–ն ընկած ժամանակահատվածում 1001 անձանց շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների պատասխանը։ Նրա խոսքով` ՔՊ–ի վարկանիշի տատանում շատ քիչ է գրանցվել։
Հարցին` եթե այս կիրակի կայանային խորհրդարանական ընտրությունները, ապա ո ՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք, պատասխանել են.
– 16,5% — «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն(17,3% օգոստոսին)
– 7,2% — «Մեր ձևով» շարժում (13,4% օգոստոսին)
– 6,8% — «Հայաստան» դաշինք (6,4% օգոստոսին)
– 4,5% — «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (3,8% օգոստոսին)
– 3,8% — ԴՈԿ (առաջնորդ Վարդան Ղուկասյան)
– 2,7% — Հայաստանի Հանրապետական կուսակցություն
– 2,2% — Հայաստանի Շնորհապետական կուսակցություն (Գուրգեն Սիմոնյան)
– 1,5% — «Միասնության թևեր» կուսակցություն
– 1,5% — «Հանրապետություն» կուսակցություն
– 1,4% — ՀՅԴ «Դաշնակցություն»
– 1,2% — Լուսավոր Հայաստան
– 1,2% — Հայ ազգային կոնգրես
Ըստ Արման Նավասարդյանի` առաջին 4 ուժը խորհրդարանի անցողիկ շեմերի ձայն ունեն։ Նրա խոսքով` հարցվածների 2,4%-ը նշել է այլ կուսակցություններ, 10,6%-ը հրաժարվել է պատասխանել, 22,4%-ը դժվարացել է, իսկ 14,1%-ը պատասխանել է, որ չի պատրաստվում քվեարկել։
Հավելենք, որ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2026–ի հունիսի 7–ին։
Sputnik Արմենիա
