Логотип

Ինֆորմատիկայի՝ Եվրոպայի պատանեկան օլիմպիադայում հայ աշակերտները նվաճել են 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ

Բուլղարիայի Շումեն քաղաքում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն անցկացված ինֆորմատիկայի՝ Եվրոպայի պատանեկան 9-րդ միջազգային օլիմպիադայում (EJOI) ՀՀ թիմն արժանացել է 1 արծաթե և 2 բրոնզե մեդալների, հայտնել է ԿԳՄՍՆ-ն:

Ըստ հրապարակման՝ օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (IOI) ձևաչափին, որի ժամանակ մասնակիցները 2 մրցութային օրերում կատարում են 3-ական առաջադրանք, իսկ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 4 մասնակից։

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի աշակերտ Մամիկոն Համբարյանը (8-րդ դասարան), «Քվանտ» վարժարանի աշակերտներ Հայկ Մանուկյանը (9-րդ դասարան), Արեն Գրիգորյանը (9-րդ դասարան) և Վաչե Քոչարյանը (7-րդ դասարան):

ՀՀ թիմն արժանացել է 1 արծաթե (Հայկ Մանուկյան) և 2 բրոնզե (Մամիկոն Համբարյան և Արեն Գրիգորյան) մեդալների։ Թիմը ղեկավարել են ԵՊՀ դասխոս, Ինֆորմատիկայի հանրապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Անդրեասյանը և ԵՊՀ ասպիրանտ Համլետ Միքաելյանը։

Օլիմպիադային մասնակցել է 24 երկրի 96 աշակերտ։

2024թ. Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 8-րդ օլիմպիադան անցկացվել էր Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում, որի ժամանակ Հայաստանի թիմն արժանացել էր 2 բրոնզե մեդալի։

Armenia Today