Այս պահին Սիսական ջոկատի հրամանատար, բանաստեղծ Աշոտ Մինասյանին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին, որպեսզի տեղափոխեն կալանավայր, թե որտեղ, հայտնի չի: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։
«Հիշեցնենք, որ Արցախը հանձնած ահաբեկչական խումբը Աշոտ Մինասյանին գերեվարել է առյուծի վանդակում «ապօրինի» զենք գտնելու թեմայով՝ 1 տարի 10 ամիս 2 օրով:
Իսկ 2022թ. սեպտեմբերին պետությունը նրանց ջոկատին զենք չհատկացրեց, որ գնան Սյունիքի սահմանները պահեն»,– նշել է նա։
News.am
