Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն իրականացնել պառակտությունների և ներքին կոնֆլիկտներ հրահրելու միջոցով:
Սա իշխանության ավանդական գիծն է, որն արտահայտիչ դրսևորում ունեցել է 2018-ին ու դրան հաջորդած լարված շրջափուլերում:
Այս մոտեցման հետևանքը պատերազմում Հայաստանի պարտություն էր, Արցախի հանձնումը, պետականության թուլացումն ու ՀՀ կախյալ կարգավիճակի ձեռք բերումը:
Սակայն այս իշխանության թիվ մեկ խնդիրը ո´չ հասարակական անվտանգությունն է, ո´չ էլ ինքնիշխանըթյունն ու տարածքային ամբողջությունը:
Կա խնդիր ԱՄԵՆ ԳՆՈՎ պահել իշխանությունը և դրա համար ամեն ինչ զոհաբերվում է:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վայելում է հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունն ու սատարումը և դա իր վճռորոշ նշանակությունը կդրսևորի:
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր
Verelq.am
