Логотип

Իշխանությունները քննարկում են «Մեր ձևով» շարժումը չգրանցելու հարցը

ՀՀ իշխանությունները քննարկում են Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» քաղաքական կուսակցության՝ 2026 թվականի ընտրություններին մասնակցելու համար գրանցմանը խոչընդոտներ ստեղծելու հարցը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ «Քաղաքացիական պայմանագրում» կարծում են, որ եթե «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը մասնակցի ընտրություններին, ապա իրենց շանսերը կզրոյանան, և պարտությունն անխուսափելի կլինի։ Այդ պատճառով ամեն գնով պետք է խոչընդոտներ ստեղծեն, որ նոր քաղաքական ուժը չլինի ընտրաթերթիկում, նշել է լրատվականը։

Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։

Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել էր իր թիմի տեսլականը Գեղարքունիքի, ինչպես նաև Ալավերդու զարգացման մասին, հանդես եկել Լոռիում գործարաններ հիմնելու առաջարկով։ «Մեր ձևով» շարժումը նաև կազմակերպել էր Գյումրիի տոնը։

Armenia Today