Логотип

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՅԼևՍ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ, ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ 2022 Թ. ՇԱՏ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԼԻՆԵԼ. ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳ

Հաշվի առնելով այն, որ իշխող քաղաքական թիմի և վարչապետի դիքերը բավականին թուլացել են, չի բացառվում, որ 2022 թ. շատ ավելի շուտ ընտրական գործընթաց տեղի ունենա: Այս մասին Tert.amի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ այդ սցենարը չի բացառվում՝ ելնելով իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունից:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՅԼևՍ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ, ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ 2022 Թ. ՇԱՏ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԼԻՆԵԼ. ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳ

«Ես չեմ կարծում, որ ՌԴն կհանդուրժի անկանխատեսելի իշխանությունների երկար գոյատևումը, ինչպես նաև երկրի ներսում էլ որևէ հարց չի լուծվում, և իշխանությունների նկատմամբ հիասթափությունը վերաճում է դժգոհությունների: Բացի այդ, «Իմ քայլը» դաշինքի ներսում ևս որոշակի գործընթացներ են տեղի ունենում: Թե երբ կարող են արտահերթ ընտրություններ տեղի ունենալ, այս պահի դրությամբ դժվար է կանխատեսել: Եվ խնդիրը միայն Ամուլսարի հետ կապված չէ. տեսնում ենք՝ չկան այն սպասումները, որ կային 2018 թ. ապրիլ, մայիս, հունիս ամիսներին, հիմա սպասում չկա, որ տնտեսական աճ կունենանք և սոցիալտնտեսական վիճակը կբարելավվի: Տեսնում ենք՝ գնաճը բացասական է, աշխատատեղեր են փակվել, և նորերը չեն բացվել: Օրինակ՝ Երևանի օրինակով տեսնում ենք, որ ինչ խնդիրներ կային նախկին իշխանությունների ժամանակ, հիմա էլ կան, ավելին՝ աղբահանության խնդիրը չեն կարողանում լուծել»,-ընդգծեց նա:

Արմեն Բադալյանն ընդգծեց, որ չնայած նրան, որ իշխանությունները ընդգծված պուտինամետ արտաքին քաղաքականություն են փորձում վարել, ՌԴի համար վստահելի չեն:

«Չնայած նրան, որ ասում են՝ ՌԴի հետ փայլուն հարաբերությունների գործընթաց է իրականացվում, մենք տեսնում ենք, որ լուրջ խնդիրներ կան: ՌԴի մոտ միշտ կա կասկած, որ ՀՀ իշխանությունները ցանկացած պահի, ելնելով վարչապետի ցանկությունից, կարող են ինչոր այլ երկրների հետ ռևերենսներ անել: Դա կարող է ՌԴին մղել աջակցել ՀՀի որոշ ուժերի երկրում իշխանափոխության գործընթաց իրականացնել»,-նշեց նա:

Արմեն Բադալյանի խոսքով՝ իշխանությունները առհասարակ տապալել են արտաքին քաղաքականությունը, հզորագույն երկրների հետ խնդիրներ կան՝ լինի ԱՄՆն, ՌԴն, Եվրամիությունը, թեկուզ Չինաստանը: Նրա խոսքով՝ չկա հայեցակարգ ՀայաստանԻրան, ՀայաստանՉինաստան հարաբերություներում, ՀՀԱՊՀ երկրների հարաբերություններում և այլն, ընդամենն օրվա հարց է լուծվում: Արմեն Բադալյանը նշեց, որ խոսքը վերաբերում է նաև ներքին խնդիրների լուծմանը: